Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Շպագատ նստելն» էլ չի օգնի

«Շպագատ նստելն» էլ չի օգնի
25.02.2024 | 11:33

Նոր սահմանադրություն անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը ռեսուրս չունի, քանզի նույնիսկ իր թիմի անդամները, պետական պաշտոնյաներն են հասկանում, որ նոր սահմանադրությունը գրվում է Իլհամ Ալիևի կողմից՝ դեռևս 2021-ին Հայաստանին ներկայացրած հրապարակային պահանջով։ Նիկոլ Փաշինյանն այժմ իրական ընդդիմություն չունի, սակայն հարյուր հազարավորները չեն գնալու ընտրատեղամասեր և կողմ քվեարկեն նոր սահմանադրությանը։ Փաշինյանը իշխանության գլուխ է, քանի դեռ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից նրան հեռացնելու հրահանգ չի տրվել։ Երբ այդ հրահանգը լինի, իշխանափոխության համար Հայաստանում ռեսուրսներ են հայտնվելու, փողոցները լցվելու են հազարավոր դժգոհներով։ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ խուսանավել է Հյուսիսի և Արևմուտքի միջև, «նստել երկու աթոռների վրա», սակայն հիմա այդ «աթոռներն» իրարից այնքան են հեռացել, որ «շպագատ նստելն» էլ չի օգնի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3815

Մեկնաբանություններ